Բավ է պառակտվել
07-08-2014 09:12

Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել են Պուտինն ու Մերկելը

Նախօրեին կայացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բեռլինի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Պուտինը «ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի հարավ-արևելքում երկրի ուժային կառույցների՝ չդադարող ռազմական գործողությունների վրա, որոնք հանգեցնում են մարդկային բազմաթիվ կորուստների եւ մարդասիրական խնդիրների սրացման»:
Զրուցակիցները դրական են գնահատել ռուս-ուկրաինական սահմանին հրադադարի հարցով Շփման խմբի ու ԵԱՀԿ դիտորդների գործունեությունը: Միաժամանակ, Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկխոսություն հաստատել Կիեւի ու ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների միջև: Ինչպես հայտնում են Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունից, Անգելա Մերկելն իր հերթին Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել ապստամբների վրա՝ փոխադարձ հրադադար հաստատելու համար: Գերմանիայի կառավարության ղեկավարը նաեւ անհանգստություն է արտահայտել Ռուսաստանից Դոնբաս զենքի մատակարարման առնչությամբ: