Բավ է պառակտվել
17-02-2016 16:23

Մերկելը Սիրիայի իրավիճակը «անտանելի» է անվանել

Չնայած ձեռք բերված հումանիտար համագործակցության պայմանավորվածություններին Սիրիայում ներկայիս իրավիճակը շարունակում է անտանելի մնալ, - այսօր Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մյունխենի համաձայնագրից հետո վերջապես, Սիրիայի որոշ քաղաքներում կարող է մարդասիրական օգնություն տրամադրվել, սակայն, առանց հարցականի տակ դնելու այդ որոշումների անհրաժեշտությունը ես կարծում եմ, որ իրավիճակը շարունակում է անփոփոխ հոռետեսորեն մնալ: Որոշ շրջաններում, այս օրերին որոշ տեղերում, պատերազմում են ոչ թե ավելի պակաս, այլ ավելի շատ, որոշ տեղեր ցավը ավելի շատ է, ոչ թե պակաս և այդ ամենի մեջ իրենց ոչ պակաս մասնակցությունն ունեն Ռուսաստանի և Սիրիայի կառավարական խմբերի հարձակումները, ինչի ականատեսը մենք դառնում ենք թե Հալեպում և թե քաղաքի շուրջը ընդհուպ մինչև թուրքական սահման... ներկայիս իրավիճակը անտանել է », - ասել է Մերկելը:
Փետրվարի 12-ին համաշխարհային տերությունները համաձայնության են եկել մեկ շաբաթից Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա հումանիտար օգնություն հասցնել: Մոտ ապագայում իրենց աշխատանքը կսկսեն երկու թիրախային խմբեր` մեկը կզբաղվի զինադադարի հարցերով, երկրորդը հումանիտար: