Բավ է պառակտվել
16-11-2016 11:06

Մերկելը կրկին կպայքարի կանցլերի պաշտոնի համար

Անգելա Մերկելը չորրորդ անգամ կառաջադրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում:
ԳԴՀ-ի կանցլերը որոշվում է Բունդեսթագի ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունենալու 2017 թվականի աշնանը:

Բունդեսթագի արտաքին գործերի կոﬕտեի նախագահ Նորբերտ Ռետգենի խոսքով՝ Մերկելը որոշում է ընդունել վերստին առաջադրել իր թեկնածությունն ընտրություններում, որովհետև դա անհրաժեշտ է համարում աշխարհում Արևմուտքի դերի ուժեղացման համար:

«Մերկելը կառաջադրվի կանցլերի պաշտոնում: Նա լի է վճռականությամբ, ցանկանում է և պատրաստ է իր ավանդը ներդնել միջազգային լիբերալ կարգի ուժեղացման գործում»:

Ռետգենը նաև հասկանալ է տվել, որ Գերմանիայի կանցլերը դրանում ակնկալում է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի աջակցությունը: Գերմանիայի նախարարների կաբինետում չեն հաստատել ու չեն հերքել այդ տեղեկատվությունը:

Անգելա Մերկելը՝ որպես ՔԴՄ/ՔՍՄ-ի առաջնորդ, Բունդեսթագի ընտրություններում հաղթել է 2005, 2009 և 2013 թվականներին: Խորհրդարանական հաջորդ ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերին: