Բավ է պառակտվել
21-05-2014 15:18

Մերձմոսկովյան գնացքների բախումից տուժածների թիվը գերազանցում է 50-ը

Նարո-Ֆոմինսկի և Բեկասովոյի երկաթուղու միջև գնացքների բախումից տուժածների մեծ մասը Մոլդովայի քաղաքացիներ են: Վնասվածքներ են ստացել նաև հինգ-վեց ՌԴ քաղաքացիներ, հաղորդել է ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Մերձմոսկովյան գնացքների բախման արդյունքում, ըստ ճշտված տվյալների, տուժել է 51 մարդ, հաղորդել է ՌԴ ԱԻՆ նախարարության կենտրանական տարածքային կենտրոնի ներկայացուցիչը:
" Մոսկվայի ժամանակով 06.00-ի տվյալներով, տուժածների թիվը կազմում էր 45 մարդ, որոնցից 25 տեղափոխվել են հիվանդանոց: Վեց մարդ զոհվել է", - նշել է զրուցակիցը:
Նարո-Ֆոմինսկի և Բեկասովոյի երթուղայինների միջև բախումը տեղի է ունեցել երեքշաբթի: Բեռնատար գնացքը դուրս է եկել երկաթգծից և բախվել է Մոսկվա-Քիշինև մարդատար գնացքին: