Բավ է պառակտվել
04-05-2015 08:40

Բալթիմորում պարետային ժամը չեղյալ է հայտարարվել

Ամերիկյան Բալթիմորի քաղաքապետը չեղյալ է համարել պարետային ժամը, որը մտցվել էր զանգվածային անկարգություններից հետո, որոնք սկսվել էին ձերբակալված աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի մահվան պատճառով: Քաղաքապետն ասել է, որ չի ուզում որպեսզի պարետային ժամը գործի ավելի երկար, քան անհրաժեշտ է:Հիշեցնենք, որ 25-ամյա Գրեյը ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո լուրջ վնասվածքներ էր ստացել և մահացել հիվանդանոցում: Առայժմ անհայտ է, թե ինչպիսի հանգամանքներում է նա ստացել վնասվածքները: Նրա մահվան կապակցությամբ ոստիկանության 6 սպայի տարբեր մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում չկանխամտածված սպանության համար: