Բավ է պառակտվել
24-09-2014 10:20

Մեքսիկայում պատգամավորին և նրա վարորդին այրված են գտել

Մեքսիկայի ոստիկանները մեքենայում հայտնաբերել են տեղի կոնգրեսականի եւ նրա վարորդի այրված մարմինները, այս մասին փոխանցում է Associated Press-ը:
Մեկ օր առաջ Մեքսիկայի Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության անդամ Գաբրիել Գոմես Միչելն առեւանգվել էր իր վարորդի հետ: Անհայտ անձինք, սպառնալով զենքով, նրա մեքենան կանգնեցրել էին Խալիսկո նահանգի Գվադալախարայից ոչ հեռու գտնվող մայրուղում:
Ներկայումս ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը պարզում են հանցագործության պատճառները, ինչպես նաեւ փնտրում չարագործներին: