Բավ է պառակտվել
08-02-2014 11:18

Մեքսիկայում ավելի քան 3,7 հազար մարդ վարակված է մահաբեր գրիպով

Երեկ Մեքսիկայի առողջապահության նախարարությունը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է, որ գրիպը խլել է 421 մարդու կյանք: Ըստ այդ տվյալների Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 3,7 հազար մարդու: Հիվանդների մեծ մասը` 390 մարդ, վախճանվել է այսպես կոչված A/H1N1 խոզի գրիպից: Հիշեցնենք, որ առաջին անգամ վիրուսի համաճարակը բռնկվել էր 2009թ.` Մեքսիկայում: Հիվանդությունը սկզբում հայտնաբերվել էր միայն խոզերի մոտ, սակայն շուտով գրիպի ախտանշաններ էին սկսել ի հայտ գալ նաեւ մարդկանց մոտ: Կարճ ժամակահատվածում A/H1N1 գրիպը տարածվել էր շատ երկրներում: