20-03-2014 09:48

Ոստիկանները ծեծել են իրենց ղեկավարներին (տեսանյութ)

Երեկ, Մեքսիկական Տաբասկո նահանգի ոստիկանները անցնելով կտրուկ գործողությունների գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի կտրուկ բարձրացում: Բացի այդ ոստիկանները պահանջում են Տաբասկոյի հանրային անվտանգության նախարարության ղեկավարության հրաժարականը: Ակցիայի շրջանակներում, ոստիկանները դաժանաբար ծեծի ենթարկելով սեփական ղեկավարներին: Վիլլահերմոսա քաղաքում ոստիկանների բազմությունը ներխուժել է բաժանմունք, քաշելով դուրս բերել ոստիկանական Աուդոմարո Մարտինեզ Զապատային և պահանջել նրա հրաժարականը: Զապատան բանակային նախկին գեներալ է, ով ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2012թ.:
Ոստիկանները ծեծել են նրա տեղակալին՝ Անտոնիո Զաքարիաս Արիասին: Մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել: Ստեղծված իրավիճակը ստիպել է նահանգի ղեկավարությանը դիմել դաշնային կառավարությանը, և այժմ քաղաքում պարեկում են դաշնային ծառայությունները: