Բավ է պառակտվել
26-04-2014 18:36

Մոսկվայում մարդատար մեքենան պայթել է. տեսանյութ

Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհին մարդատար մեքենա է պայթել, հայտնում է gazeta.ru-ն:
ВАЗ 14-ի մոդելի մեքենայում պայթյունը տեղի է ունեցել ընթացքի ժամանակ: Ինտերնետում է հայտնվել նաև միջադեպի տեսագրությունը: YouTube-ում տեսանյութը տեղադրել է loader484 անունով օգտատերը:
Ենթադրվում է, որ մեքենայում գազի բալոն է պայթել` արևից տաքանալու հետևանքով: Հրդեհ չի բռնկվել: Նախնական տվյալներով՝ նաև ոչ ոք չի տուժել: