Բավ է պառակտվել
17-09-2014 08:21

Նյու Յորքում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը, հայտնում է ITAR-TASS-ը: 69-րդ նստաշրջանի աշխատանքը բացել է Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ, Ուգանդայի նախկին արտգործնախարար Սեմ Կուտեսան՝ հայտարարելով լռության, աղոթքի ու մտորումների րոպե: Տարվա ընթացքում Գլխավոր ասամբլեայում ծրագրվում է քննարկել մոտ 170 հարց՝ սկսած միջազգային անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերից, վերջացրած բնիկ ժողովուրդների կարգավիճակի և հասարակության լեզվական բազմազանության հարցերով: «Այժմ գործողությունների ժամանակն է, արդյունքների ժամանակը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նստաշրջանի բացմանը: Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը նստաշրջանի շրջանակում կանցկացվեն պետությունների, կառավարությունների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով համաքաղաքական քննարկումներ: Պան Գի Մունը նշել է նաև 2015-ից հետո գլոբալ զարգացման օրակարգի մշակման անհրաժեշտությունը, երբ լրանա աղքատության, չքավորության և մանկական մահացության դեմ պայքարի ներկայիս հանձնարարությունների կատարման ժամկետը: