Բավ է պառակտվել
15-01-2014 14:30

Լ. Ռադզիխովսկի,- "Աշխարհի ամենագեղեցիկ առաջին տիկինը Մեհրիբան Ալիևան է. "


«Եթե մրցույթ հայտարարվի աշխարհի ամենագեղեցիկ առաջին տիկնոջն ընտրելու համար, ապա առաջին տեղը կգրավի Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևան, ընդ որում՝ մեծ առավելությամբ», «Հույժ գաղտնի» հեռուստաալիքի եթերում ասել է հայտնի հրապարակախոս և գիտնական, «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Լեոնիդ Ռադզիխովսկին:
Հաղորդումը, որի հյուրն էր Լեոնիդ Ռադզիխովսկին, նվիրված էր կանանց պատմական դերին՝ տարբեր ժամանակաշրջաննեում և տարբեր ժողովուրդների քաղաքականության մեջ:
Երբ խոսքը գնում էր կին քաղաքագետների և առաջին տիկնանց գեղեցկության մասին, Լեոնիդ Ալեքսանդրովիչը ասել է, որ իր կարծիքով աշխարհի ամենագեղեցիկ առաջին տիկինը Մեհրիբան Ալիևան է:
«Նա գեղեցիկ է և միևնույն ժամանակ խելացի», - հավելել է հաղորդավարը: Լեոնիդ Ռադզիխովսկին համաձայնվել է հաղորդավարի հետ. «Այո, Ալիևի տիկինը շատ գեղեցիկ և խելացի կին է: Ավելին, նա Ադրբեջանի համար յուրօրինակ բրենդ է»: