Բավ է պառակտվել
30-01-2014 10:12

Ռուսաստանը կվերսկսի Ուկրաինային ֆինանսական և էներգետիկ ոլորտներում օգնել

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանը կվերսկսի Ուկրաինային ֆինանսական և էներգետիկ ոլորտներում օգնել` Կիևում նոր կառավարություն ձևավորվելուց հետո: Ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այդպիսի առաջարկություն է արել`Ուկրաինայի հետ պայմանավորվածությունները կատարելն ապահովելու վերաբերյալ նախագահ Պուտինի հանձնարարությանը: Ուկրաինան ռուսական վարկ կստանա, եթե անգամ ընդդիմությունն իշխանության գա։ ՌԴ վարչապետը նշել է, որ այդ աշխատանքը կարելի է անել «միայն այն ժամանակ, երբ հասկանանք, թե ինչ տնտեսական ուղղություն կունենա նոր կառավարությունը, ով է այնտեղ աշխատելու, եւ ինչ օրենքներ են նրանք ունենալու»: Առաջարկությունը հավանություն էր ստացել նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:
Մեդվեդևը հիշեցրել էր, որ Ուկրաինան գումար և որոշ առավելություններ էր ստացել, սակայն չնայած դրան, Ուկրաինան այս տարի ձեռնամուխ չի եղել գազի 2,7 միլիարդ դոլարի հասնող պարտքը մարելուն:
«Ավելին, Ուկրաինան նորից ժամանակ է խնդրում և չի մարում ընթացիկ վճարումները», - նշել է վարչապետը: «Այսինքն, նրանք չեն վճարում նույնիսկ ցածր սակագներով» - հարցրել է Պուտինը: «Նույնիսկ ցածր սակագներով էլ նրանք մեզ ասում են, որ ի վիճակի չեն վճարել», - հաստատել է Մեդվեդևը: