26-07-2014 08:58

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայից 130 000 փախստական է մեկնել Ռուսաստան

ՄԱԿ-ի` փախստականների հարցով գերագույն հանձնակատար Դեն Մաք Նորթոնը՝ Ժնևում անցկացված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի Դոնբաս քաղաքում ծավալված ռազմական հակամարտության հետևանքով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել փոխել կեցության վայրը Ուկրաինայի սահամններում, ևս 130 հազարը մեկնել են Ռուսաստան: այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը: Ըստ հանձնակատարի՝ հուլիսի սկզբից ի վեր էականորեն մեծացել է Դոնեցկից և Լուգանսկից տեղափոխվողների թիվը: Այդ մարդիկ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հայտնել են, որ որոշել են հեռանալ իրենց տներից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ վախենում էին հայտնվել հակաահաբեկչական գործողությունների ուժերի և անջատողականների դիմակայության էպիկենտրոնում:
Ինչպես հաղորդվում էր` հուլիսի սկզբին ՌԴ 6 շրջանում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել` ուկրաինացի փախստականների մեծ հոսքի պատճառով: