30-07-2014 09:23

Ավելի քան 730 հազար քաղաքացի հակամարտության սկզբից ի վեր հեռացլ Ուկրաինայից

Նախօրեին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության մամլո կենտրոնից տեղեկացրել են, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր երկրից ստիպված հեռացել է ավելի քան 730 հազար քաղաքացի, որոնք ապաստան են գտել Ռուսաստանում, փոխանցում է INTERFAX.RU-ը: Նրանցից 48 հազարը դիմել է ՌԴ միգրացիոն ծառայություն՝ ժամանակավոր կացարան հատկացնելու համար, 27 հազարը` ՌԴ քաղաքացիություն տրամադրելու հայտով, շուրջ 160000 մարդ` ՌԴ-ում երկարատև կեցության հարցերով խորհրդակցության համար: Ուկրաինայի ևս 57 000 քաղաքացի դիմել է միգրացիոն ծառայությանը ժամանակավոր բնակության թույլտվություն ձևակերպելու համար, 19000-ը` կեցության իրավունքի ձևակերպման և 12000-ը` հայրենակիցների վերաբնակեցման պետծրագրին մասնակցելու համար:
Ավելի վաղ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի մի քանի հարյուր քաղաքացի կարող է դիմել փախստականի կարգավիճակ կամ ՌԴ-ում ժամանակավոր ապաստան ստանալու համար: