Բավ է պառակտվել
22-03-2014 17:12

42 կգ ոսկի և 4.8 մլն դոլար կանխիկ գումարէ առգրավվել Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարի տունը խուզարկելու արդյունքում

42 կգ ոսկի և 4,8 մլն դոլար կանխիկ գումար, է առգրավվել Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախկին նախարար Էդուարդ Ստավիցկիի տանն անցկացված խուզարկության արդյունքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Խուզարկությունն անցկացվել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարության պաշտոնյաների կողմից պետական գույքի յուրացման փաստի հետաքննության շրջանակում:
«Խուզարկության արդյունքում առգրավվել են 42 կգ ոսկե ձուլակտորներ, 4,8 մլն դոլար կանխիկ գումար, համաշխարհային հայտնի բրենդների արտադրության ձեռքի թանկարժեք ժամացույցներ, ադամանդի նման քարերով տուփեր, մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, անշարժ գույքի փաստաթղթեր, բաժնեմաս տարբեր ընկերություններում, հողատարածքներ, օֆշորային գոտիներում տարբեր ընկերությունների գրանցման փաստաթղթեր, բանկային քարտեր, տարբեր բանկերում հաշվեհամարների փաստաթղթեր», - գրել է Ավակովն ու ավելացրել «Ես կխոսեմ որպես մարդ, այլ ոչ թե որպես նախարար։ Ստանալով արդյունքները՝ ես ապշել եմ։ Այդ ինչքա՞ն կարելի է գողանալ, որ նման «մանրը» թողնել տանը՝ ամենօրյա ծախսերի համար»: