Բավ է պառակտվել
05-06-2014 10:09

Սիրիայի նախագահի ընտրությունները «կեղծված» են համարվել «G7»-ի առաջնորդների կողմից

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ G7-ի՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդները դատապարտել են նախագահի ընտրությունների անցկացումը Սիրիայում` դրանք «կեղծված» համարելով: «Մենք դատապարտում ենք հունիսի 3-ի կեղծված նախագահական ընտրությունները. (Բաշար) ալ Ասադն ապագա չունի Սիրիայում», - ասված է համատեղ հայտարարության մեջ: Նշենք, որ «Մեծ յոթնյակի» երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:

Ավելի վաղ Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Լահամը հայտնել էր, որ գործող նախագահ Ասադը 88,7 տոկոսով հաղթում է ընտրություններում: