Բավ է պառակտվել
14-08-2017 13:57

ՌԴ ԱԻՆ-ը կարող է ուղղաթիռ տրամադրել՝ Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու նպատակով

ՀՀ ԱԻՆ ղեկվար Դավիթ Տոնոյանը Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով դիմել է ՌԴ ԱԻ նախարար Դմիտրի Պուչկովին:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ ինքնաթիռը Հայաստան տեղափոխելու համար:
Շաբաթ օրվանից Խոսրովի արգելոցի « Ձմեռային» հատվածում և դրա հարակից տարածքներում այրվում է 200-250 հա խոտածածկ և անտառային տարածք: Երկուշաբթի, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դրանցում մասնակցում է 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև ՀՀ ՊՆ ուղղաթիռ:
Խոսրովի արգելոցը զբաղեցնում է մոտ 27000 հա տարածք: Անտառը փռված է Գեղամա լեռնահովտի հարավ-արևմտյան լանջին, ինչպես նաև Ուրծի, Դահնակի, Երանոսի, Իրից Լեռի և Խոսրովասարի լանջերին:
1958 թվականից Խոսրովի անտառը հանդիսանում է պետական արգելոց, որը ստեղծվել է կենդանական և բուսական աշխարհի պահպանության և զարգացման նպատակով, ինչպես նաև բույսերի և կենդանիների նոր տեսակներ ստանալու նպատակով:
Այստեղ աճում է 1 686 տեսակի բույս, որից 146-ը գրանցված է Կարմիր գրքում: Կենդանատեսակներից տարածված է հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) և բեզոարյան այծը: