Բավ է պառակտվել
08-05-2014 15:07

ՌԴ-ում մայրը երեխաներին նետել է 4-րդ հարկի այրվող տնից. նրանց կյանքը փրկելու համար (տեսայութ)

Ռուսաստանի Էներգետիկ գյուղում համացացնցը ցնցող ու հոիզիչ մի դեպք է տեղի ունեցել, երբ մայրը՝ 36-ամյա Միլա Ակսակովան, ստիպված է եղել իր 2 երեխաներին նետել 4-րդ հարկի պատուհանից, քանի որ նրանց շենքում հրդեհ էր բռնկվել, գրում է The Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձելով փրկել 4-ամյա Վանյային ու 13-ամյա Նատալյային՝ մայրը նրանց դուրս է նետել պատուհանից, իսկ հարևաններն էլ մեծ սավան են պահել՝ երեխաներին բռնելու համար։ Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող է անցել, ու երեխաներն այժմ ողջ և առողջ են։ Մինչդեռ նրանց մայրը, վախենալով, որ սավանը չի դիմանա իր մարմնի ծանրությանը, չի ցատկել՝ սպասելով հրշեջներին։ Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են կնոջը և ևս 140 բնակչի։ Ավելի ուշ մասնագետները նշել են, որ Ակսակովան շատ խելամիտ որոշում է կայացրել երեխաներին պատուհանից նետելու հարցում, քանի որ չի բացառվում, որ փոքրիկները կարող էին ծխախեղդ լինել։