Բավ է պառակտվել
17-04-2014 11:58

Որդեկորույս մայրը մահապատժից փրկել է որդուն սպանողին

Իրանում մահապատժի ժամանակ բավականին հուզիչ միջադեպ է տեղի ունեցել: Դատապարտված անձը վերջին պահին փրկվել է մահից։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի Մազանդարան նահանգում։ 7 տարի առաջ դանակահարվելով սպանված 18-ամյա Աբդուլլահ Հուսեյինզադեի մայրը որդու մարդասպանին վերջին պահին ներել է և նրան պատժել՝ միայն մեկ ապտակ հասցնելով, տեղեկացնում է իրանական ISNA կայքը։Իրանի Մազանդարան նահանգի Ռոյան փոքրիկ քաղաքում դեպքից 7 տարի անց պետք է իրականացվեր Հուսեյինզադեին սպանող Բալալի մահապատիժը, ինչի համար երկու կողմերի ընտանիքները հավաքվել էին հրապարակում։Շարիաթի օրենքներով մահապատժի դատապարտված Բալալի աչքերը կապել են և պարանոցին անցկացրել են կախաղանի պարանը։Մինչ բոլորը սպասում էին, որ դատապարտյալի տակից պետք է քաշեն աթոռն ու սպանեն նրան, մոտեցել է տուժող կողմի մայրն ու ասել, որ ներում է նրան։Դրանից հետո մեղադրյալի մայրն ի նշան երախտագիտության գրկել է որդեկորույս կնոջը, իսկ փրկված մեղադրյալը համբուրել է նրա ոտքերը։Թե ինչ պատիժ է սպասվում նրան այժմ, դեռևս հայտնի չէ։