Բավ է պառակտվել
06-12-2014 08:11

Մարդակեր մայրը փորձել է ուտել իր նորածին երեխային

Չինաստանում Երիտասարդ մորը կանիբալիզմի մեջ են մեղադրել, երբ հիվանդանոցում նրան բռնեցրել են երեխայի ձեռքը կծելիս։ Նորածինն այժմ լուրջ բուժում պետք է անցնի։ 24-ամյա Լի Ժենգույան ատամները խրել է երեխայի ձեռքի մեջ, բարեբախտաբար բուժքույրերից մեկը նկատել է և իսկույն տագնապ բարձրացրել։ Քույրը փորձել է խլել երեխային մարդակեր մոր ձեռքից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է երեխային նրան տալ։ Երբ կնոջը հանգստացնող են տվել, երեխային հաջողվել է վերցնել։ Փոքրիկին տեղափոխել են առանձին հիվանդասենյակ, որտեղ բժիշկների հսկողության տակ է։ Այժմ նրանք փորձում են վերականգնել երեխայի վնասված հյուսվածքները:

Հաղորդվում է, որ կինը փողոցում էր ապրում, քանի որ սկեսուրը վռնդել էր տնից, չնայած որ այդ ժամանակ Լին արդեն հղի էր։
Որոշ ենթադրությունների համաձայն՝ կինը կարող էր երեխային իր դժբախտությունների պատճառ համարել եւ նրա հանդեպ ագրեսիա դրսևորել։ Մեղադրյալը հոգեբուժական փորձաքննություն կանցնի։