Բավ է պառակտվել
05-04-2014 08:53

Կինը ամուսնու հետ վիճելուց հետո երեխայի օրորոցը հրել է դեպի մետրոյի ռելսերը (տեսանյութ)

Ինչպես հայտնում է Lifenews.ru-ը, Եկանտերինբուրգի մետրոյի կայարանում կինն ամուսնու հետ վիճելուց հետո երեխայի օրորոցը հրել է գնացքի ռելսերի ուղությամբ: Կինն այդ քայլին գնացել է` փորձելով կանգնեցնել հեռացող ամուսնուն: Նկատելով կատարվածը` մետրոյի ուղևորներն ու աշխատակիցները նետվել են փրկելու երեխային: Բարեբախտաբար, երկու ամսական երեխան ռելսերի վրա ընկնելու հետևանքով հրաշքով որևէ վնասվածք չի ստացել: Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Ավելի ուշ կինը խոստովանել է, որ այդ կերպ փորձում էր կանգնեցնել ամուսնուն, որը մտադիր էր հեռանալ ծանոթուհու հետ: Նշվում է նաև, որ տղամարդը չի արձագանքել ո′չ կնոջ աղերսներին, ո′չ էլ կատարվածին և հեռացել է: