Բավ է պառակտվել
14-02-2014 11:05

Մայիսին, Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

Ֆրանսուա Օլանդը Հայաստան ու Ադրբեջան կայցելի այս տարվա մայիս ամսին, հայտնում է Turan գործակալությունը: Ըստ հրապարակման Բաքվում նրա բանակցությունների գլխավոր թեմաների թվում լինելու է Ադրբեջանի շուկայում Ադրբեջանի տրանսպորտային, ենթակառուցվածքային, գյուղանտեսական, հեռահաղորդակցային, էներգետիկ ոլորտներում ֆրանսիական բիզնեսի մասնակցության խնդիրը: Հնարավոր է նաև մի շարք պայմանագրերի ստորագրում:
Կողմերը կքննարկեն նաև ԼՂՀ հիմնահարցը, հակամարտության կարգավորման և ԵՄ- ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցերը: