07-07-2014 08:40

Մայդանում փոխհրաձգության հետևանքով մարդիկ են վիրավորվել. տեսանյութ

Կիևի Անկախության հրապարակում կրկին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում մի քանի մարդ վնասվածքներ են ստացել: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել անձանց միջև, ովքեր իրենց անվանում են Մայդանի ինքնապաշտպանության անդամներ և շարունակում են մնալ հրապարակում: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը:

Ըստ ոստիկանության տվյալներով՝ կեսգիշերին մոտ Մայդանի ինքնապաշտպանության անդամների միջև հակամարտություն է ծագել, որը վերածվել է փոխհրաձգության: Հրազենային վնասվածքներով մեկ մարդ հոսպիտալացվել է:

Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները՝ պատճառներն ու հանգամանքները պարզելու և մասնակից անձանց բերման ենթարկելու համար:

Ականատեսների վկայությամբ՝ կա 3 զոհ: Լրագրող և բլոգեր Անատոլի Շարին հրապարակել է փոխհրաձգության տեսագրությունը: