Բավ է պառակտվել
19-03-2014 10:30

Մայդանում մարդկանց վրա կրակած դիպուկահարնրի անձը հաստատվել է (տեսանյութ)

Ուկրաինայի Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Նիկոլայ Գոլոմաշան հայտարարել է, որ գլխավոր դատախազությունը հաստատել է դիպուկահարների անձը, որոնք Կիևի Մայդանում կրակել են մարդկանց վրա, գրում է ТСН-ը:
Առաջին տեղակալի խոսքով՝ ստուգում են բոլորի մասնակցությունը ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց զանգվածայաին գնդակոծության ենթարկելուն՝ այդ թվում նաև օտարերկրյա քաղաքացիներին: Չի հաստատվել այն ժամանակ ընդդիմություն համարվող անձանց մասնակցությունը դիպուկարաներին վարձելու մեջ: Իրավապահները տեղեկություններ ունեն դիպուկահարների գտնվելու վայրի վերաբերյալ, ինչպես նաև ունեն այն անձնանց ցուցակները, որոնք գնդակահարել են խաղաղ քաղաքացիներին: Դիպուկահարների զենքն առգրավել են: Այս պահին դրանք ստուգում են քննչական մարմինները: