Բավ է պառակտվել
24-02-2014 16:01

՛՛Եվրամայդանի՛՛ ներկայացուցիչները պետք է պետական պաշտոններ զբաղեցնեն

՛՛Բատկիվշչինա՛՛ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի կոալիցիոն կառավարության կազմում պետք է ընդգրկվեն «Եվրամայդանի» ներկայացուցիչները: Նրա կարծիքով՝ ակտիվիստները պետք է ղեկավարեն մի շարք նախարարություններ:
Նա նաև առաջարկել է որ յուրաքանչյուր նախարարությունում մտցվի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախարարի տեղակալի պաշտոն, և այդ պաշտոնը նույնպես պետք է զբաղեցնեն Մայդանի ներկայացուցիչները:
Ավելի վաղ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարության կազմում կընդգրկվի Կիևում ոստիկանության հետ բախումներին և վարչական շենքերի գրավմանն ակտիվորեն մասնակցած ՛՛Պրավիյ սեկտոր՛՛-ից ներկայացուցիչ:
Ավակովի խոսքով՝ նախարարության ղեկավար մարմիններն աշխատանքի կվերցնեն ՛՛Ինքնապաշտպանության՛՛ և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների: