Բավ է պառակտվել
19-12-2015 00:31

Մայր Թերեզան կդասվի սրբերի շարքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ճանաչել է Մայր Թերազային վերագրվող երկրոդ հրաշքը: Հրաշք է ճանաչվել մայր Թերեզայի աղոթքներով մի բրազիլացու գիտականորեն անբացատրելի բուժումը: Նա ուներ գլխուղեղի ուռուցքներ: Մայր Թերեզայի սրբադասման արարողությունը հավանաբար տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերին: 2003 թվականին Մայր Թերեզան դասվել էր երանելիների շարքին, երբ այն ժամանակ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը հրաշք էր ճանաչել կրկին Կաթոլիկ միանձնուհու աղոթքներով մի հնդկուհու որովայնի ուռուցքի բուժումը: Սակայն սրբդասման համար անհրաժեշտ էր 2 հրաշքի ճանաչում: Մայր Թերեզան ծնվել է 1910 թ-ին Սկոպյեում և հայտնի է դարձել իր բարեգործական առաքելության շնորհիվ  Հնդկաստանի Կալկաթա քաղաքում: 1979-ին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:Մահացել է 1997 թ-ին: