Բավ է պառակտվել
30-03-2015 12:06

Փիղ մայրիկը 11 ժամ շարունակ փորձել է ջրափոսից հանել իր ձագին (տեսանյութ)

Համացանցում դիտումների մեծ քանակ է հավաքել Հնդկաստանում նկարահանված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է փիղ մայրիկը 11 ժամ շարունակ փորձում ջրափոսից հանել իր ձագուկին: Հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այս պատմությունը, եթե փրկարարները օգնության չհասնեին: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ուժասպառ փիղը ապարդյուն փորձում հանել իր ձագին կեղտով լի փոսից: Փղիկը ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ որոգայթից: Կենդանիների շուրջը մեծ թվով մարդ էր հավաքվել: Փրկարարները ցրել էին հավաքվածներին և օգնության հասել փղերին: Մարտի սկզբին նմանատիպ տեսանյութ նկարահանվել էր Քենիայում: Ֆերմերները փոսից փղիկ էին հանել, որը կեղտաջրի մեջ նստել էր 12 ժամ շարունակ: