Բավ է պառակտվել
26-08-2015 12:02

Արյունալի կոտորած Ֆրանսիայում գնչուների թափառախմբում

Օգոստոսի 25-ին Ֆրանսիայում գնչուների թափառախմբում արյունալի միջադեպ է տեղի ունեցել: Թափառախմբի տարածք է ներխուժել զինված մի տղամարդ եւ գնդակահարել 6-ամսական փոքրիկին ու նրա ծնողներին: Եվս մեկ երեխա գնտվում է ծանր վիճակում: Երեքամյա փոքրիկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երբ ոստիկանները հասել են դեպքի վայր, հանցագործը կրկին կրակ է բացել, որի հետեւանքով իրավապահներից մեկը վիրավորվել ու մահացել է հիվանդանոցում: Ինքը՝ հանցագործը, ծանր վճակում տեղափոխվել է հիվանդանոց: Չարագործը հարբած է եղել: Երբ ոստիկանները վնասազերծել են նրան, անհրաժեշտ է եղել պաշտպանել նրան թափառախմբից, որի անդամները ցանկանում էին ինքնուրույն պատժել նրան: Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւն անձամբ է գլխավորում սարսափելի հանցագործության հետաքննությունը: