Բավ է պառակտվել
24-02-2014 10:06

Ուկրաինայում շարունակվում են հրաժարականները

Ուկրաինայում սկել են հրաժարականներ տալ նախկին իշխանության նշանակած պաշտոնյաները՝` մարզպետներ, պետական գրասենյակների ղեկավարներ, որոնք հիմնականում Ռեգիոնների կուսակցության անդամ են, հայտնում է TCH.ua-ն: Իրենց հրաժարականի մասին հայտարարել են Վիննիցայի, Տերնոպոլի, Պոլտավայի, Լվովի, Իվանո-Ֆրանկովի, Ռովնոյի, Ժիտոմիրի, Չերնովցովի եւ Լուցկիի մարզպետները: Բոլոր պաշտոնյաները հեռանում են Ռեգիոնների կուսակցությունից: Լուծարվում են դրա խորհուրդների խմբակցությունները և առաջնային կազմակերպությունները: Պոլտավայի քաղաքապետ Ալեքսանդր Մամայային տեղի ակտիվիստները պահել էին կես օր և պահանջել հրաժարական ստորագրել: Պոլտավայում շաբաթ օրը քաղաքային խորհրդի նիստ էր տեղի ունեցել: Ակտիվիստները պարտադրել էին ստորագրել խորհրդի քարտուղարի և Ռեգիոնների կուսակցության քաղաքային կազմակերպության նախագահ Օքսանա Դերկաչի հրաժարականը: Քաղաքապետ Ալեքսանդր Մամայան հայտարարել էր, որ Ռեգիոնների կուսակցությունից արդեն դուրս է եկել: Ակտիվիստները հնդկաձավար էին նետել նրա վրա. ընտրությունների ժամանակ նա թոշակառուներին որպես ընտրակաշառք նաեւ հնդկաձավար էր բաժանել: Պարտադրել էին քաղաքապետին հնդկաձավարի վրա ծնկի գալ: Սպառնացել էին նույնիսկ դուրս նետել երկրորդ հարկի պատուհանից: Նրանից պահանջել էին միայն հրաժարական ստորագրել: Նա այդպես էլ չէր համաձայնել: Քաղաքապետից խլել էին կնիքը, կնքել նրա աշխատասենյակը: Վաղը նախատեսվում է նիստ գումարել, որտեղ պետք է քննարկեն քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: