Բավ է պառակտվել
02-05-2014 09:02

Սլավյանսկում մարտեր են ընթանում

Սլավյանսկում քաղաքի դեպքերը լուսաբանող ռուսական լրատվամիջոցների թղթակիցները «Թվիթերում» հայտնուն են, որ մարտեր են ընթանում դաշնայնացման կողմնակիցների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ըստ աղբյուրի՝ քաղաքի բնակիչներին արթնացրել են ձայնային տագնապի ազդանշանները, որոնք իբր Սլավյանսկում հատուկ գործողության անցկացում են նշանակում։ Նաև նշվում է, որ լսելի են պայթյուններ և կրակոցներ, երևում են ուղղաթիռներ ևցամաքային զրահատեխնիկա։
Մարտերն առայժմ տեղի են ունենում քաղաքի ծայրամասերում։ Գրոհը սկսվելուց հետո եկեղեցիները սկսել են հնչեցնել զանգերը։ Քաղաքը բոլոր կողմերից արգելափակված է։ Հաղորդվում է նաև ուկրաինական խփված ՄԻ-24 ուղղաթիռի մասին։ Որոշ ապստամբներ պնդում են, որ ևս մեկ ուղղաթիռ կրակ է բացել ցամաքի վրա, ի պատասխան՝ հրթիռ է արձակվել, և ուղղաթիռը խփել են:
Ապստամբները զինված են ինքնաձիգներով եւ բռնկվող խառնուրդով լի շշերով։ Ուկրաինացի զինվորականների մուտքը խոչընդոտելու համար, մարդիկ անվադողեր են այրում: