Բավ է պառակտվել
03-05-2014 09:20

706 մարդ պայքարում է Մարս մոլորոկի վրա տեղ զբաղեցնելու 4 տեղի համար

706 մարդ շարունակում է Մարսի գաղութացման Mars One ծրագրում չորս տեղ զբաղեցնելու համար պայքարը:

Ընտրության առաջին փուլում Mars One-ին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 202 հազար մարդ:

Մարսի գաղութարարների առաջին վեց խմբերը` չորսական անդամով, պետք է 2015թ. ձեւավորվեն, որից հետո նրանց` առաքելության համար յոթնամյա պատրաստության շրջանը կսկսվի:

Ենթադրվում է, որ նախ եւ առաջ մի քանի ռոբոտներ կուղարկվեն կարմիր մոլորակի ուղղությամբ, որոնք 2016թ.-ից մինչ 2020թ. բնակելի եւ ծառայողական մոդուլներ կկառուցեն: Վերաբնակներով զինված տիեզերանավի մեկնարկը 2022թ.-ին է նախատեսվում, իսկ նրանց ժամանումը Մարս արդեն 2023թ. կլինի: Մեկ ուղղությամբ թռիչքը շուրջ յոթ ամիս կտեւի: Առաջին քառյակում երկու տղամարդ եւ երկու կին կլինի: Այնուհետ երկու տարին մեկ նոր գաղութարարներ կժամանեն: Մարսի վրա պաշտոնական լեզուն անգլերենն է լինելու: