Բավ է պառակտվել
13-09-2014 11:24

Մարոկկոյում ձերբակալել են «Իսլամական պետության» համար գրոհայիններ հավաքագրող ահաբեկիչների

Koreespondent.net-ը՝ վկայակոչելով Մարոկկոյի ՆԳՆ հայտարարությունը, տեղեկացնում է, որ Մարոկկոյի անվտանգության մարմինները «չեզոքացրել են ահաբեկչական կորիզը, որը թագավորության տարածքում զբաղվել է գրոհայինների հավաքագրմամբ»՝ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար: Նախարարության տվյալներով՝ հանցավոր խմբավորման մեջ մտել է 7 մարդ: Նրանք գործել են Մարոկկոյի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Ֆես խոշոր քաղաքում: Տվյալ անձանց ձերբակալելու գործողությունը «իրականացվել է ահաբեկչական սպառնալիքին հակազդող անվտանգության ուժերի ջանքերի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում: