Բավ է պառակտվել
02-08-2015 17:05

Ցուկերբերգի ընտանիքում համալրում է սպասում

Facebook-ի հիմնադրի ընտանիքը ավելացում է սպասում. Նրա կինը` Պրիսցիլա Չանը, աղջկա է սպասում: Այդ մասին սոցիալական ցանցի իր էջում Ցուկերբերգը գրառում է արել: «Ես և Պրիսցիլան լավ լուր ունենք, մենք երեխա ենք ունենալու: Սա կլինի մեր կյանքի նոր էջը: Մեր բախտը այնքան է բերել, որ մենք առնչվելու ենք մարդկային կյանքի այսպիսի գեղեցիկ երևույթի հետ» -գրել է Ցուկերբերգը: Սոցիալական ցանցի հիմնադիրը խոստովանել է, որ իրենք կնոջ հետ մի քանի անգամ փորձել են երեխա ունենալ, բայց հղիությունը 3 անգամ վիժումով է ավարտվել:  «Զգում ես, որ լի ես հույսերով, երբ տեղեկանում ես, որ երեխա է ծնվելու: Սկսում ես վառ գույներով ծրագրել ապագան, պատկերացնել,թե ինչպիսին կլինի նրա կյանքը և հանկարծտեղեկանում ես, որ ամեն ինչ վերջացախ է: Սա միայնության փորձերից է: Շատ մարդիկ չեն խոսում անհաջող հղիության մասին, որովհետև կարծում են, որ դա կբերի օտարեցման կամ էլ դու ես դրա մեղավորը»,- գրել է Ցուկերբերգը: Նա նաև ավելացրել է, որ Պրիսցիլայի հղիության ժամկետը բավական մեծ է վիժման մասին մտածելու համար: Նա գրել է, որ կնոջ հետ միասին անհամբերությամբ սպասում է փոքրիկի ծննդին: