Բավ է պառակտվել
12-02-2014 20:20

Նիգերիայում մարդու մսից ուտեստներ մատուցող ռեստորան է փակվել

Daily Mirror-ը հայտնում է, որ Նիգերիայում ոստիկանությունը փակել է այն ռեստորանը, որում մարդու մսից ուտեստներ էին մատուցվում: Ոստիկանները մասնավորապես մարդու տապակած գլուխներ են հայտնաբերել: Անամբարա շրջանի այդ ռեստորանում ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել: Ոստիկանություն էր դիմել տեղացի քահանան` ռեստորան այցից հետո: Երբ հոգևորականը հետաքրքրվել է, թե ինչու է իրեն ներկայացված հաշիվն այդքան մեծ, նրան ասել են, որ իրեն մարդու միս է մատուցվել: Քահանան հայտնել է, որ ինքը շոկի մեջ է եղել: