Բավ է պառակտվել
06-06-2014 14:56

Չինացիները McDonalds-ից պահանջում են մեծացնել անվտանգության ապահովումը

Չինաստանի 2 հազարից ավելի բնակիչներ նամակ են ուղարկել ամերիկյան արագ սննդի ռեստորանների McDonald`s ցանցի ղեկավարությանը՝ պահանջելով մեծացնել ՉԺՀ տարածքում ռեստորանների անվտանգության մակարդակը:

Պատճառը մայիսի վերջին Շանդուն նահանգում կատարված ողբերգական միջադեպն է եղել, երբ արգելված «Ամենակարող աստված» աղանդի հետեւորդները McDonald`s-ում հարձակվել էին հերթին սպասող 37-ամյա կնոջ վրա եւ սպանել: Հաստատության աշխատակիցներից ոչ մեկը չէր միջամտել: Կատարվածը հանրային մեծ արձագանք էր ստացել: Հաստատության ղեկավարությունից պահանջել էին հանձն առնել հաճախորդի սպանության ողջ պատասխանատվությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պեկինում McDonald`s-ի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ անձնակազմը արտակարգ իրավիճակներում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հատուկ դասընթացներ չի անցնում, իսկ McDonald`s սրճարանն էլ առանձնապես չի հսկվում, ինչպես եւ միջին մակարդակի հանրային սննդի այն կետերը: