Բավ է պառակտվել
25-06-2014 09:10

Շների համար մանկապարտեզներ կբացվեն Իտալիայում

Իտալիայում ընտանի կենդանիների համար մանկապարտեզներ են բացվում: Տերերն իրենց քառոտանի ընկերներին հանձնում են աշխատանքի գնալիս, իսկ երեկոյան տուն են տանում: Ցերեկը կենդանիները շփվում են միմյանց հետ և ուրախ ժամանակ անցկացնում: Ավելի մեծ հասակի շան ձագերի հետ զբաղվում են վարժեցման մասնագետները, նրանց ստուգումև պատվաստում են անասնաբույժները, շների վարսավիրները հետևում են արտաքին տեսքին: Միլանի արվարձանում գտնվող «Fido Resort» հաստատության սեփականատեր Պատի Ջովանետիի խոսքով՝ շունը սոցիալական կենդանի է, որը ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլ նաև ընկերացկության կարիք ունի: