Բավ է պառակտվել
11-03-2014 16:10

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հարցով հաշտության պայմանագիր կնքել.ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, նախապայմաններով, Ղարաբաղի հարցով հաշտության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին: Նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը, հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փարիզյան հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ստեղծված հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների շուրջ իրավիճակին:
Մամոիլի ծառայության ղեկավարն ասել է, որ հանդիպման ժամանակ անհանգստություն է արտահայտվել՝ կապված ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հետ: Նախարարը նաև հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ստորագրել բազմակողմ պայմանագիր, սակայն խաղաղ գործընթացի առաջխաղացման համար «Հայատանի զինված ուժերը նախ պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Նշենք, որ խոսքը ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու տարածքների մասին է, որոնք ԼՂՀ ԶՈւ վերահսկողության տակ են: