Բավ է պառակտվել
26-05-2014 10:35

Մամեդյարովն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Այսօր Բաքվում  Ադրբեջանի  և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու  Ահմեթ Դավութօղլուն քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները, տեղեկացնում է Trend գործակալությունը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցի շրջանակներում։