Բավ է պառակտվել
20-11-2015 15:10

Ահաբեկչական հարձակում` Մալիում

Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson հյուրանոցում ավազակները 170 մարդ են պատանդ վերցրել: Նրանցից 140-ը հյուրանոցի կենվորներ են, իսկ 30-ը` աշխատակիցներ: Ահաբեկիչները հյուրանոցին են մոտեցել դիվանագիտական համարանիշներով մեքենաներով եւ «Ալլահ Աքբար» բացականչությունների տակ օդ են կրակել Կալաշնիկով ինքնաձիգներով: Տեղեկություններ են ստացվում, որ կան սպանվածներ, նրանցից մեկը հյուրանոցի պահակն է: Ահաբեկիչներն առայժմ պահանջներ առաջ չեն քաշել: Հյուրանոցում են ֆրանսիական պատվիրակություններ, ինչպես նաեւ իմամների մեծ քանակություն, որոնք պիտի մասնակցեն արմատական իսլամի դեմ համաժողովի: Շենքը շրջապատված է անվտանգության ուժերով: