Բավ է պառակտվել
18-06-2014 09:32

61 է մարդ անհետ կորել , Մալայզիայից արևմուտքում նավի խորտակման հետևանքով

61 է մարդ անհետ կորել , Մալայզիայից արևմուտքում նավի խորտակման հետևանքով: Այս մասինհայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով այդ երկրի պետական նավագնացության գործակալությունը: Նավը խորտակվել է երեկ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Բանտինգ քաղաքից 3 կմ հեռու:
Ըստ գործակալության տվյալների՝ նավում 97 մարդ է եղել, որոնց մեծ մասը՝ ինդոնեզացիներ, որոնք, ըստ ամենայնի փորձել են ապօրինի ներթափանցել Մալայզիայի տարածք: Նրանց թվում եղել են կանայք և երեխաներ: