28-07-2014 15:27

Մալազիական ինքնաթիռը խփվել է. ՄԱԿ

«Մալազիական ավիաուղիների» ուղեւորատար ինքնաթիռը խփվել է Ուկրաինայի արեւելքում, որտեղ մարտեր են ընթանում ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ, եւ դա կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարՆավանեթհեմ Փիլլայը:

««Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռը սարսափելի կերով խփվել է հուլիսի 17-ին, այս զեկույցի համար փաստահավաքումից անմիջապես հետո»,- ասել է Փիլլայը՝ ներկայացնելով Ուկրաինայում մարդու իրավունքների մասին զեկույցը:

«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ միջազգային իրավունքի այդ խախտումը կարող է գնահատվել որպես ռազմական հանցագործություն»,- նշել է գերագույն հանձնակատարը՝ կոչ անելով մանրամասն հետաքննություն իրականացնե