Բավ է պառակտվել
19-07-2014 15:30

Ուկրաինայի տարածքում մալազիական ինքնաթիռը խփվել է Ռուսաստանի կողմից. Էրդողան

Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռը խփվել է Ռուսաստանի կողմից արձակված հրթիռով: Թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բուրսա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ընթացքում:
«Իսկ ի՞նչ կար այդ ինքնաթիռում: Խփվում է Նիդեռլանդներից Մալայզիա թռչող ինքնաթիռը, որում 160 հոլանդացի կար: Սա ի՞նչ մոտեցում է: Չէ՞ որ պատրաստվում էին խաղաղություն հաստատել ողջ աշխարհում»,-ասել է Էրդողանը:
Նա քննադատել է նաև Իսրայելին՝ Գազայի հատվածի ռմբակոծության համար, և տեղի ունեցողը դարձյալ ցեղասպանություն որակել:
Նշենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում: Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ: