Բավ է պառակտվել
22-07-2014 10:35

Վթարված Boeing-ի «սև արկղերը» փոխանցվել են Մալայզիայից փորձագետներին (լուսանկարներ)

Ուկրաինայի ապստամբները կործանված Boeing օդանավի ձայնագրիչները փոխանցել են Մալայզիան ներկայացնող փորձագետներին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ աղբյուրի՝ «սև արկղերը» փոխանցել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը, ընդ որում` երկու կողմից ստորագրվել է այդ գործընթացի մասին արձանագրություն:

Մալայզիայի ներկայացուցիչը՝ երկրի ազգային անվտանգության խորհրդի անդամ գնդապետ Մոհամեդ Սակրին հաստատել է, որ «սև արկղերը» «լավ վիճակում են»: New Straits Times թերթի տվյալներով` Մալայզիայի իշխանությունները մտադիր են ամենամոտ ժամանակներում «սև արկղերը» տեղափոխել Մալայզիա:

Մալայզիայի վարչապետ Տուն Ռազակը հուլիսի 19-ին հայտարարել է, որ իր երկրին է պատկանում օդանավի ձայնագրիչների նկատմամբ բացառիկ իրավունքը: