Բավ է պառակտվել
30-07-2014 09:30

Կործանված Boeing-ի «սև արկղերի» տվյալները կարող են միայն աղետի անուղղակի պատճառները բացահայտել


Ինչպես տեղեկացնում է Лента-ն՝ Ռուսական ավիացիոն փորձագետները ենթադրում են, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում աղետի ենթարկված մալայզիական ինքնաթիռի «սև արկղերի» տվյալները կարող են միայն անուղղակի հաստատել հրթիռային հարձակման վարկածը: Ավիաաղետի ամբողջական պատկերը, մասնագետների կարծիքով, կարող է պարզ դառնալ միայն ինքնաթիռի մասերը հավաքելուց, նրա մակետը սարքելուց և ստացված վնասների համալիր գնահատականից հետո։ Ինքնաթիռի աղետի հետաքննությամբ զբաղվող միջազգային հանձնաժողովում, որը ստեղծվել է Հոլանդիայում, ներառված են 5 ռուս մասնագետներ։ Փորձագետները նախատեսում են առաջիկայում մեկնել աղետի վայր և մանրամասն ուսումնասիրել ինքնաթիռի մասերը։