Բավ է պառակտվել
10-03-2014 11:09

Մալայզիական ինքնաթիռը հավանաբար առևանգել են

՛՛Մալայզիական ավիաուղիներին» պատկանող Boeing-777-200 ինքնաթիռի՝ ռադարներից անհետանալու դեպքը հետաքննող քննիչները չեն բացառում, որ այն կարող է առևանգված լինել անհայտ անձանց կողմից, այդ մասին հայտարարել է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում հետաքննող խմբի ղեկավարը։
8 երկրների օգային ու ծովային ուժերի աջակցությամբ որոնողա-փրկարարական աշխատանքները Հարավչինական ծովում շարունակվում:
«Չնայած արդյունքների բացակայությանը՝ մենք շարունակում ենք աշխատանքները։ Փրկարարների ջանքերը համակարգում է Մալայզիայի քաղավիացիայի դեպարտամենտը»,-ասված է ավիափոխադրողի տարածած հաղորդագրության մեջ։
Որոնողական աշխատանքներ են իրականացնում Ավստրալիան, Չինաստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան, Սինգապուրը, Վիետնամը, Ֆիլիպիններն ու ԱՄՆ-ն։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ ծովում կասկածելի իրեր են հայտնվել, որոնք կարող են լինել կորած ինքնաթիռի մնացորդները, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել էր։
Հիշեցնենք, որ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Պեկին թռիչք իրականացնող ինքնաթիռում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Այն ռադարների տեսադաշտից անհետացել էր շաբաթ օրը։