Բավ է պառակտվել
24-09-2014 11:04

ՄԱԿ-ը ահաբեկչությանը մասնակցած 16 մարդու նկատմամբ պատժամիջոց է սահմանել

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 16 մարդու նկատմամբ՝ ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, այս մասին փոխանցում է The Economic Times-ը:
Խոսքը Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իրաքի, Քուվեյթի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի եւ Թունիսի քաղաքացիների մասին է, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ բոլոր 16 անձինք կապ ունեն «Ալ Քաիդայի» կամ «Իսլամական պետության» հետ:
Պատժացուցակում ընդգրկվածների թվում կան ինչպես գրոհայիններ, այնպես էլ ահաբեկիչների ֆինանսավորմամբ եւ հավաքագրմամբ զբաղվող անձինք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխանությունները ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկում են պատժամիջոցներ կիրառել իսլամիստ ծայրահեղականների նկատմամբ: