Բավ է պառակտվել
18-03-2014 09:31

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցերով նիստ կանցկացնի

Մարտի 20-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի:

«ԳԱ-ի նախագահ Ջոն Էշը նամակ է ուղարկել անդամ երկրներին` հրավիրելով մարտի 20-ին կայանալիք նիստին», — հայտնել է ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: Նիստն անցկացվում է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւի պաշտոնական հարցմամբ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ում չեն բացառում ՄԱԿ-ի ԳԱ-ին դիմելը` Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ նիստ հրավիրելու խնդրանքով:

«Այդպիսի տարբերակ նույնպես քննարկվում է: ՄԱԿ-ի ԳԱ-ին դիմելու նպատակահարմարությունը եւ ժամանակավոր շրջանակները կսահմանվեն ստեղծվող իրավիճակին համապատասխան» — մարտի 17-ին Կիեւի ճեպազրույցում ասել էր ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության բաժնի պետ Եվգենի Պերեբիյնիսը: