Բավ է պառակտվել
11-04-2014 17:16

Հյուսիսային Կորեայի առաջնորդին ՄԱԿ-ը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, որն այս տարվա փետրվարին իր զեկույցում դատապարտել էր Հյուսիսային Կորեայում իշխող ռեժիմին՝ մարդու իրավունքների ոտնահարման համար, կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Միջազգային քրեական դատարանի առաջ կանգնեցնել երիտասարդ բռնապետ Կիմ Չեն Ընին։ Հանձնաժողովը պահանջում է, որպեսզի Հյուսիսային Կորեայի առաջնորդն արդարադատության առաջ կանգնի մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Հանձնաժողովի անդամ Միրաձուկի Դարուսմանն ասել է, որ մարդկության դեմ հանցանքներն առայսօր շարունակում են անպատիժ իրականացվել այդ երկրում։
Նշվում է, որ հանձնաժողովն ապրիլի 17-ին պատրաստվում է հերթական զեկույցը ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում, որի ժամանակ էլ Կիմ Չեն Ընին ու Հյուսիսային Կորեայի կառավարությանը միջազգային իրավունքի համաձայն դատելու վերաբերյալ առաջարկ կհնչեցնի։