Բավ է պառակտվել
21-02-2014 12:23

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սարսապած է. Նա պատրաստ է աջակցել Ուկրաինային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սարսափած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից և հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել Կիևին քաղաքական ճգնաժամը լուծելու հարցում:
«Ես շարունակում եմ կոչ անել հակամարտության բոլոր կողմերին՝ դադարեցնել բռնությունը, իսկ ուկրաինական իշխանություններին՝ զերծ մնալ ուժի կիրառումից։ Դա միակ ուղին է արյունահեղության կանգնեցման և խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնելու համար։ ՄԱԿ-ը բոլոր ուկրաինացիների կողքին է։ Մենք կշարունակենք օգնել խաղաղ ճանապարհով ճգնաժամի կարգավորման հարցում»,- ասել է գլխավոր քարտուղարը։