Բավ է պառակտվել
31-07-2014 18:00

ՄԱԿ-ի աշխատակիցը Գազայի հատվածում պայթեցված դպրոցից խոսելից արտասվել է. տեսանյութ

ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման հարցերով մերձավորարևելյան գործակալության (UNRWA) մամուլի խոսնակ Քրիս Գանեսն արտասվել է Al Jazeera հեռուստաալիքին հարցազրույց տալիս:

Քրիս Գանեսը չի կարողացել զսպել արցունքները, երբ պատմել է Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի ռմբակոծության մասին։

Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ «արցունքներն ավելին են ասում, քան բառերը»:

«UNRWA-ն ցնցված է Գազայում տեղի ունեցածով։ Մենք հասել ենք կրիտիկական կետի, մեր աշխատակիցներին սպանում են, փախստականների ապաստարանները լեփ-լեցուն են։ Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու»,- գրել է Գանեսը։